Տարատեսակ գլոբալներից ընտրեք մերը՝ «Ամերիքան Գլոբալ Գրուփ» միջազգային բեռնափոխադրման ընկերություն

Հավաքական բեռնափոխադրում

Աշխարհում, միջազգային առևտրի ծավալների դինամիկ աճը զուգորդվում է կոնտեյներային բեռնափոխադրումների բիզնեսի զարգացմամբ, ուստի՝ կոնտեյներային առաքումների արդյունավետ կառավարման անհրաժեշտությունն առավել կարևոր է դառնում: American Global Group ընկերության մասնագետները կներդնեն իրենց բոլոր ջանքերը՝ կոնտեյներները նավային ընկերություններից մատչելի պայմաններով և անհրաժեշտ ժամկետներում վարձակալելու գործում: Կոնտեյներային առաքումներ կարող ենք իրականացնել ԱՄՆ-ի բոլոր նավահանգիստներից՝ ցանկացած երկիր:

Դեպի որոշ երկրներ, այդ թվում՝ Հայաստան, առաջարկում ենք նաև կոնսոլիդացված առաքումներ (կոնտեյների մասնակի բարձում), ինչը կնվազեցնի բեռնափոխադրման հետ կապված ծախսերը:

Իսկ եթե ցանկանում եք Ձեր բեռներն ուղարկել ավելի արագ, առաջարկում ենք օդային բեռնափոխադրումների տարբերակը: Տևական ժամանակ է մեր ընկերությունը կազմակերպում է ամենշաբաթյա ավիափոխադրումներ ԱՄՆ LAX օդակայանից Հայաստան: Ըստ անհրաժեշտության, Ձեր բեռները կարող ենք ուղարկել նաև այլ օդակայաններից:

American Global Group ընկերության մասնագետների թիմը կօգնի ԱՄՆ մաքսային ծառայություններում՝ փաստաթղթային ճիշտ ձևակերպումներ կատարելու և Ձեր բեռների արտահանումը կազմակերպելու բոլոր հարցերում: Աջակցում ենք նաև՝ վստահելի ու կայուն ապահովագրական ընկերություններում բեռնափոխադրումն ապահովագրելու հարցերում:

Container LCL Consolidation

Air Carco Consolidation