Տարատեսակ գլոբալներից ընտրեք մերը՝ «Ամերիքան Գլոբալ Գրուփ» միջազգային բեռնափոխադրման ընկերություն

Ծովային բեռնափոխադրում

«Ամերիքան գլոբալ գրուփ»  ընկերությունը  իրականացնում է ծովային բեռնափոխադրումներ՝ կոնտեյներային տարբերակով, որն այսօրվա դրությամբ ամենից էժանն ու հասանելին է:

Մենք կազմակերպում ենք նման բեռնափոխադրումներ աշխարհի ցանկացած երկրից՝ ցանկացած երկիր: Հատկապես շատ են գործարքները ԱՄՆ-ից, Եվրոպայից, Չինաստանից, Հարավ-ասիական և Մերձավոր-արևելյան երկրներից:

Փաստ է, որ ծովային բեռնափոխադրումը համարվում է բեռների ամենաանվտանգ առաքման ձևը:

Կատարում ենք ոչ միայն ամբողջական (FCL), նաև՝ հավաքական (LCL) բեռնարկղերով փոխադրումներ, հարկ եղած դեպքում՝ տրամադրում ենք իզոթերմիկ՝ հատուկ ջերմաստիճանային ռեժիմով բեռնարկղեր, ոչ ստանդարտ բեռների համար՝ հատուկ բեռնարկղեր:

«Ամերիքան գլոբալ գրուփ»  ընկերությունը  հանդիսանում է ծովային բեռնափոխադրումների հատուկ թույլտվություն (ԱՄՆ Ֆեդերալ Ծովային Հանձնաժողովի (Federal Maritime Commission) արտոնագիր # 024890N) ունեցող ամերիկյան Global USA Inc. ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում:

Մենք համագործակցում ենք MSC, Maersk, Hapaglloyd, Cosco, ZIM և այլ հայտնի նավատիրական ընկերությունների հետ:

«Ամերիքան գլոբալ գրուփ»  ընկերությունը  կարևորում է Ձեզ հետ համագործակցությունը և փորձում նպաստել Ձեր բիզնեսի զարգացմանը:

RoRo Shipping

Container Shipping