Տարատեսակ գլոբալներից ընտրեք մերը՝ «Ամերիքան Գլոբալ Գրուփ» միջազգային բեռնափոխադրման ընկերություն

Ծանրոցների Առաքում

Պատմական հանգամանքների բերումով հայ ժողովրդի մի մասը տարագրվել և բնակվում է Հայաստանի սահմաններից դուրս, սակայն կապը հայրենիքի ու հարազատների պահում է: Բացի հաղորդակցության ժամանակակից միջոցներով շփվելուց, երբեմն երբեմն Հայաստանից արտերկիր, մասնավորապես՝ ԱՄՆ (կամ հակառակ ուղղությամբ), միմյանց նվերներ, փաթեթներ, ծանրոցներ  կամ որևէ այլ իր ուղարկելու ցանկություն է առաջանում:

Լինելով միջազգային բեռնափոխադրող, ունենալով բոլոր անհրաժեշտ արտոնագրերը թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Միացյալ Նահանգներում մեր ընկերությունն առաջարկում է ավիափոխադրումներ Երևանից Լոս Անջելես և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև ծանրոցների առաքում Լոս Անջելեսից Հայաստան ծովային բեռնափոխադրումների տարբերակով:

ԱՄՆ ցանկացած տարածքից կարող եք մեր միջոցով Ձեր նվերն ուղարկել Հայաստանում բնակվող հարազատին, ծանոթին, ընկերոջը, ցանկության դեպքում կարող եք պատվիրել դռնից դուռ ծառայությունը:

Հիշեք. մեր միջոցով ԱՄԵՐԻԿԱՆ ՀԵՌՈՒ ՉԷ

Parcel shipping door to door