Տարատեսակ գլոբալներից ընտրեք մերը՝ «Ամերիքան Գլոբալ Գրուփ» միջազգային բեռնափոխադրման ընկերություն

Հաճախ տրվող հարցեր

Ձեզ ամենաշատը հետաքրքրող հարցերի պատասխանները

Ի՞ՆՉ  Է ՄԱՔՍԱՏՈՒՐՔԸ  ԵՎ ՄԱՔՍԱՎՃԱՐԸ

ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը միասնական են և ենթակա չեն փոփոխման՝ պայմանավորված Միության մաքսային սահմանով ապրանք տեղափոխող անձանցից, գործարքների տեսակներից և այլ հանգամանքներից՝ բացառությամբ ԵՏՄ պայմանագրով սահմանված դեպքերի։

Ծանոթանալ ՊԵԿ հրապարակմանը

Ո՞ՐՆ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ  ԱՌԵՎՏՐԱՅԻՆ  ՉԱՓԱՔԱՆԱԿ

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների հետևյալ ակնհայտ առևտրային չափաքանակները:

Ծանոթանալ չափաքանակներին

ՈՐՔԱ՞Ն Է ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔՆ ՈՒ ՔԱՇԸ

2020թ. հունվարի 1-ից անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով ԵԱՏՄ տարածք կարող են ներմուծվել ԵԱՏՄ մաքսային տարածք միության անդամ չհանդիսացող պետություններից առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման, եթե դրանց արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք դրամը, իսկ քաշը՝ 31 կիլոգրամը:

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՀԱՄԱՐՎՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԿԱՄ ԱՐԳԵԼՎԱԾ ԲԵՌՆԵՐ

  • ռազմամթերք
  • զենքեր և հրազենի հիմնական մաuեր (հրազեն, գազային, նետողական, ազդանշանային, oդաճնշիչ, uառը և այլ)
  • էլեկտրաշոկայինuարքեր և կայծահաններ
  • վտանգավորնյութեր (թմրամիջոցներ, հոգեներգործուն, ռադիոակտիվ, պայթուցիկ, թունավոր, դյուրավառ և այլ)
  • թունավորկենդանիներ և բույuեր
  • Հայաuտանի Հանրապետության դրամական նիշեր և տարադրամ (բացառությամբ Հայաuտանի Հանրապետության Կենտրոնական բանկի և դրա մաuնաճյուղերի կողմից ուղարկվողների)
  • շուտփչացող uննդամթերք
  • ոգելից խմիչք, ծխախոտ (ծանրոցների, փոստային առաքումների պարագայում)
  • առարկաներ, որոնք իրենց բնույթով կամ փաթեթավորմամբ կարող են վնաu հաuցնել փոuտային կապի աշխատողներին, աղտոտել փոuտային կապի մյուu առաքանիներն ու փոuտային կապի uարքավորումները

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՇՎԱՐԿԵԼ ԾԱՎԱԼԱՅԻՆ ՔԱՇԸ

Բեռնափոխադրման արժեքը կախված է բեռի իրական և ծավալային քաշից։ Հաշվի է առնվում դրանցից առավելագույնը:

ԾԱՎԱԼԱՅԻՆ ՔԱՇԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԲԱՆԱՁԵՎՆ Է

Երկարություն × Լայնություն × Բարձրություն / 6000 (սմ / կգ դեպքում)

Ո՞Վ Է ԿՐՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԵՌԻ ԿՈՐՍՏԻ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾՔԻ ՀԱՄԱՐ

Հաճախորդը կարող է ապահովագրել բեռը: Բեռի ապահովագրությունից հրաժարվելու դեպքում բեռնափոխադրողը նյութական պատասխանատվություն է կրում միայն պահեստում անվտանգ պահելու համար, իսկ Բեռը կոնտեյներում տեղավորելու և նշանակման վայր տեղափոխելու ընթացքում հնարավոր վնասների կամ կորուստի դեպքում բեռնափոխադրողը նյութական պատասխանատվություն չի կրում, եթե ապացուցում է, որ բեռի կորուստը, պակասորդը, վնասվածքը տեղի են ունեցել այնպիսի հանգամանքներում, որոնք չէր կարող կանխել, և որոնց վերացնելը իրենից կախված չէր: 

ԱՐԴՅՈ՞Ք ՀՆԱՐԱՎՈՐ Է ԲԵՌԸ ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼ

Բեռների ապահովագրությունը հատուցում է տրանսպորտային միջոցով (այդ թվում` երկաթուղային, օդային, ցամաքային և ծովային) գույքի տեղափոխման ընթացքում վերջինիս հասցված վնասները: Որպես կանոն, ապահովագրվում է բեռի կորուստը, վնասումը, կործանումը կամ ոչնչացումը, որն առաջացել է հետևյալ պատճառներից առնվազն մեկի հետևանքով՝

  • հրդեհի կամ պայթյունի,
  • տարերային աղետների,
  • տրանսպորտային միջոցի հետ տեղի ունեցած վթարի, բախման կամ շրջման, խորտակման և այլն, չնախատեսված վայրում, հատուկ պայմաններում բեռնաթափման,
  • բեռնման, տեղավորման, բեռնաթափման և փոխադրամիջոցի վառելիքով լցավորման հետևանքով բեռի վնասման և այլն: